Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2022, 700 - Ա

ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի հունիսի 22-25-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Էներգետիկ խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցությունների 15-րդ նստաշրջանին և Էներգետիկ խարտիայի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Լիպարիտ Դրմեյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Լիպարիտ Դրմեյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023