Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2022, 714 - Ա

ՍԱՐԳԻՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանին և օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2022 թվականի հունիսի 20-26-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Յակուտսկ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող միջմշակութային 4-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Սարգիս Ալեքսանյանի և Հովհաննես Ալեքսանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նշված ծախսերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սարգիս Ալեքսանյանին և Հովհաննես Ալեքսանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Արխիվ

2024

2023