Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2022, 717 - Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Վարդան Սարգսյանին 2022 թվականի հունիսի 21-ից 24-ը գործուղել Բելառուսի
Հանրապետություն (Մինսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի
իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 22-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Անդրանիկ Գևորգյանի և Վարդան Սարգսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023