Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2022, 730 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանին 2022 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական
զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Մհեր Գրիգորյանի և Արման Ղազարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

Արխիվ

2022

2021