Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2022, 740 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1414-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ»
բաժնում՝
1) «Նաիրի Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Արսեն Միխայլով - ՀՀ վարչապետի օգնական» բառերով.
2) «Գոհար Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Գոհար Մամիկոնյան -Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)»
բառերով:

Արխիվ

2024

2023