Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2022, 751 - Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանին 2022 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 13-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Մշակութային
սեփականության պահպանման և վերականգնման ուսուցման միջազգային կենտրոնի «Համաշխարհային ժառանգության կառավարում. մարդիկ, բնությունը,
մշակույթը» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հարություն Վանյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հարություն Վանյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023