Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2022, 768 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

Վազգեն Շավարշի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սեյրան Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սուրիկ Խաչիկի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Վիրաբի ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

 

Արխիվ

2024

2023