Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2022, 769 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.

Մարտին Ցոլակի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր

Սիրանուշ Աշոտի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Արամի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ալեքսանդր Արտաշեսի ԴՌՆՈՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ:

 

Արխիվ

2024

2023