Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2022, 827 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2022 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը գործուղել Կանադա (Մոնրեալ)` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 24-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված ազգերի կազմակերպության
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Կանադա գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023