Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2022, 820 - Լ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 140-րդ կետը՝
1. Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի
հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և
առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` 2022 թվականի ավարտից
հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն
որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման
մասին.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն
որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց
հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված
 

Արխիվ

2024

2023