Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2022, 836 - Ա

ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և
գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանին 2022 թվականի սեպտեմբերի 15-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)`
աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունենալու նպատակով:
2. Լիպարիտ Դրմեյանի և Աննա Շահնազարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի
աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց
հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023