Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2022, 844 - Ա

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հուլիսի 26-31-ը
գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ)՝ «Ասիայի երեխաներ» խորագրով միջազգային մարզական խաղերին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Գիլոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են
հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Կարեն Գիլոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների
հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023