Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2022, 852 - Ա

ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ ԿՈՐՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ
Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանին 2022
թվականի հուլիսի 24-27-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝
առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ
աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։
2. Նարեկ Տերյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման
ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը և Կորյուն Ղազարյանի՝
Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների
հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Տերյանի՝ Իրանի Իսլամական
Հանրապետություն գործուղման գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են
հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։ 

Արխիվ

2024

2023