Վարչապետի որոշումներ

22 Հուլիսի 2022, 857 - Ա

ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ Մովսես
Չապանյանին 2022 թվականի հուլիսի 24-25-ը գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրոնային
թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գծով միջգերատեսչական
աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Մովսես Չապանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին
հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023