Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2022, 864 - Ա

ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին և
Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանին 2022 թվականի օգոստոսի 1-5-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք)՝ Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի
12-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Արման Պետրոսյանի և Վահագն Մուրադյանի՝ Ամերիկայի Միացյալ
Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման
արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023