Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2022, 876 - Ա

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին
Գալստյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-17-ը
գործուղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն (Սարաևո)` Համաշխարհային
բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի
հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վահե Հովհաննիսյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն
գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մարտին Գալստյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի
Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բոսնիա և Հերցեգովինայի
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: 

Արխիվ

2024

2023