Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2022, 882 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Մ. Գրիգորյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ» բառերը փոխարինել «Շ. Խաչատրյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ» բառերով.
2) «Գ․ Բալումյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերը փոխարինել «Բ․ Գաբրիելյան - Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր» բառերով.
3) «Ս. Ադամյան - «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպություն» բառերը փոխարինել «Յ. Հակոբյան - «Հայաստանի երկրաբանների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ» բառերով.
4) «Պ. Խաչատրյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» բառերը փոխարինել «Ս. Մելիքյան - «Մանթաշյանց» գործարարների միության անդամ» բառերով:
 

Արխիվ

2024

2023