Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2022, 885 - Ա

ԱՐԱԻԿ ԵՍԱՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների
կառավարման վարչության պետ Արաիկ Եսայանին 2022 թվականի օգոստոսի
8-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների
շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների
խորհրդատվական քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Արաիկ Եսայանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի
Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր