Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2022, 884 - Ա

ՎԱՀԱՆ ՉԱՐԽԻՖԱԼԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գրիգորի Դավթյանին 2022 թվականի
օգոստոսի 9-12-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ
նիստին և փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վահան Չարխիֆալակյանի և Գրիգորի Դավթյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վահան Չարխիֆալակյանի և Գրիգորի Դավթյանի՝
Բելառուսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ
կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023