Վարչապետի որոշումներ

8 Օգոստոսի 2022, 906 - Ա

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի
տեղակալ Գագիկ Գևորգյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը գործուղել
Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` մարդահամարների և բնակարանային
կացարանների հաշվառումների գծով փորձագիտական խմբի հանդիպմանը և
աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված
ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝
ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի
Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023