Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2022, 911 - Ա

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Արմեն Փամբուխչյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի
բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանին 2022 թվականի օգոստոսի 17-20-ը
գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային
հրշեջ-փրկարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Փամբուխչյանի և Ռաֆայել Պողոսյանի` Ռուսաստանի Դաշնություն
գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի
Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
 

Արխիվ

2024

2023