Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2022, 922 - Ա

ՎԱՐԴԱՆ ՈՒՐՖԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային
վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող Վարդան Ուրֆալյանին 2022
թվականի հոկտեմբերի 17-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)`
Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների տարածքում
կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր
տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի քարտուղարության
ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Վարդան Ուրֆալյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված
ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր