Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2022, 941 - Ա

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա
Ֆիդանյանին 2022 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ Անկախ պետությունների համագործակցության
մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին
մասնակցելու նպատակով։
2. Վահե Ղազարյանի և Արա Ֆիդանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն
գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն:
 

Արխիվ

2024

2023