Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2022, 945 - Ա

ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության
մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին 2022 թվականի օգոստոսի 28-ից
մինչև սեպտեմբերի 2-ը գործուղել Իսլանդիայի Հանրապետություն (Ռեյկյավիկ)՝
Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի
վերանայման փորձագիտական այցին մասնակցելու նպատակով:
2. Հասմիկ Տիգրանյանի՝ Իսլանդիայի Հանրապետություն գործուղման
գիշերավարձի, օրապահիկի, մուտքի արտոնագրի ձեռքբերման, փաստաթղթերի
թարգմանության և վավերացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Տիգրանյանի՝ Իսլանդիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իսլանդիայի
Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023