Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2022, 978 - Ա

ԱՐՄԵՆ ԱՖԱՆԴՅԱՆԻ՝ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի՝ Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական երկրների թմրամիջոցների դեմ պայքարի ազգային իրավապահ մարմինների ղեկավարների 14-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 12-15-ը Մալթայի Հանրապետություն (Վալետա) գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աֆանդյանի՝ Մալթայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023