Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2022, 980 - Ա

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի օգոստոսի 28-31-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կուրսկ)՝ էներգետիկ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի և Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023