Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2022, 993 - Ա

ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանին
2022 թվականի սեպտեմբերի 6-8-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Գնահատում իրականացնող կազմակերպությունների համագումարին մասնակցելու
նպատակով:
2. Հմայակ Հակոբյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023