Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2004, 596 - Ն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի՝ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

Հ. Ճշմարիտյան           -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Անդրեասյան           -  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Գ. Գևորգյան              -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ

Հ. Բարոյան                  -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ

Ա. Մայիլյան                 -  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

Ա. Չիթչյան                  -  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»ՓԲԸ-ի գործադիր տնօրենի  տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Մարկոսյան              -  «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Ալեքսանյան             -  «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի զարգացման և արտադրության գծով գլխավոր տնօրեն տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Կուրբանյան             -  «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական քաղաքականության զարգացման և շահագործման գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Արխիվ

2024

2023