27 Հունիսի 2008, 429 - Ա
Ռ. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Գիտնականների եվրասիական տնտեսական ակումբի հիմնադիր ժողովին և Աստանայի առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու համար 2008 թվականի հունիսի 25-28-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտության և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Ռուզան Ասատրյանին:
2. Ռ. Ասատրյանի Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործողումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր