Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2008, 664 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող` Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհուրդ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
  2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
   

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր