Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2008, 816 - Ա

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին 2008 թվականի հոկտեմբերի 22-24-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 15-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Ս. Սեյրանյանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Սեյրանյանի` Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր