13 Մարտի 2009, 219 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 837 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի N 190-Ն որոշմամբ և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների դրամական բավարարման չափի մասին» N 837 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր