8 Ապրիլի 2011, 306 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի ծրագիրը:
Հավելված
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր