Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2011, 763 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԱՐՎԵԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված մարմինների ղեկավարներին`
1) որոշման հավելվածով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների.
2) որոշման հավելվածի ժամանակացույցով սահմանված շարունակական բնույթի միջոցառումների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև 2011 թվականի hոկտեմբերի 30-ը, իսկ այնուհետև` երկամսյա պարբերականությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Եվրոպական հանձնաժողով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 554–Ա որոշումը:

Հավելված

Արխիվ

2024

2023