5 Օգոստոսի 2019, 498 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ի N 89-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե–տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Պնակ մը կերակուր» ծրագրի մասին» N 89-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «90,000 ԱՄՆ-ի» բառերը փոխարինել «11,734 ԱՄՆ-ի» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված