Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 482 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 260,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված N 04/07/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 57,117,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ստոուն Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00473659) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տրավերտինե սալիկների մատակարարում` 84,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06948385) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 15,008,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քարարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2019 թվականի հունիսի 28-ին կնքված N 28/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 9,166,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռք բերում` 3,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023