5 Օգոստոսի 2019, 483 - Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 400,000,000 դրամ արժողությամբ «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: