Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 502 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02265874) 2019 թվականի հունիսի 11-ին կնքված N 0017-310519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 15-19-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 6,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Փարիզ Հոթել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02616631) 2019 թվականի հունիսի 18-ին կնքված N 0026-130619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 15-19-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 2,812,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ալեքսանդեր Հոթել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02659649) 2019 թվականի հունիսի 18-ին կնքված N 0025-110619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 15-19-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 2,416,570 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արմենիա» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02504956) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված N 1323975 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 15-19-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 4,857,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023