5 Օգոստոսի 2019, 513 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՈՒԺԿԵՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 31,900,011 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի համայնքում բուժկետի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ «Գազկոմշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00843968) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N ՀՀ/ՆԲ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Նալբանդյանի համայնքում բուժկետի կառուցում՝ 31,900,011 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված