5 Օգոստոսի 2019, 519 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 353,188,927 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի համայնքում բնակելի տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08404037) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N ՀՀ/ՆՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Նալբանդյանի համայնքում 5 նույնատիպ բնակելի տների (N 1, N 2, N 3, N 4 և N 5) կառուցում՝ 125,961,772 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08404037) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N ՀՀ/ՆՏ-02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Նալբանդյանի համայնքում 5 նույնատիպ բնակելի տների (N 8, N 9, N 10, N 11 և N 12) կառուցում՝ 125,990,810 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08404037) 2019 թվականի մայիսի 6 ին կնքված N ՀՀ/ՆՏ-03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Նալբանդյանի համայնքում 4 նույնատիպ բնակելի տների (N 6, N 7, N 13 և N 14) կառուցում՝ 101,236,345 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: