Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 520 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված անասնաբուժական դեղորայքը (30 հատ, 1.5 կգ ընդհանուր քաշով, 1,182 եվրո ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 65 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: