Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ամորտիզատորներ զսպանակի՝ 0.90 կգ ընդհանուր քաշով, 879 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 170 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) օգտագործված կոնտեյներ՝ 3,940 կգ ընդհանուր քաշով, 2,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) համակարգչային մկնիկներ՝ 44.42 կգ ընդհանուր քաշով, 1,625.83 ֆունտ ստեր-լինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 325.116 ֆունտ ստերլինգ և 167,696 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն: