Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 523 - Ա

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 3,574,372 դրամ ընդհանուր արժողությամբ «Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835755) 2019 թվականի հունիսի 7 ին կնքված N 0897OT19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 3,574,372 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված