Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 526 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) «Սամտոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05010891) 2019 թվականի հուլիսի 2 ին կնքված N 9 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե ցցերի ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին N Մ 1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023