5 Օգոստոսի 2019, 531 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿ- ՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից ձեռք բերված և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ստորև նշված բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս` հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ակնաբուժական գործիքներ և սարքավորումներ՝ 3 տեղ, 153 կգ ընդհանուր քաշով, 28,005 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,370 ԱՄՆ-ի դոլար, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն.
2) լամպեր վիրահատական մանրադիտակի համար՝ 1 տեղ, 0.9 կգ ընդհանուր քաշով, 224 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են
125 ԱՄՆ-ի դոլար, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն: