Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 501 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2019 թվականի ապրիլի 11-ին կնքված N AT-AU-030-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեդիա նվագարկիչների մատակարարում՝ 227,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյրֆել Թրեյդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01840487) 2019 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդորակիչների մատակարարում՝ 870,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2019 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատոկ լվացման սարքի մասի և հեղուկի մատակարարում՝ 539,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) Վահագն Մելիք-Մարտիրոսյան ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 21304935) 2019 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիթորի մատակարարում՝ 470,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023