Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 512 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10 Ի N 359-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01503283) «Արշանդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00856074) 2019 թվականի հունիսի 14 ին կնքված N 05-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խմելու ջրի ջրագծի նորոգման համար անհրաժեշտ սարքերի մատակարարում` 2,923,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» ծրագրի մասին» N 359-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023