Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 539 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N Մ-744-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված խեժափիճե պատի տախտակադրվագը և փայտանյութը (1,470 կգ ընդհանուր քաշով, 135,200 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 8-ի «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շուշի քաղաքի աղա վերին (Ջումա) մզկիթի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-744-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: