Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 116 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ N 2

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248)` «Կոպի Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00036786) 2018 թվականի հուլիսի 13-ին կնքված N 2603-280618 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ գունավոր պրինտերի մատակարարում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023