Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 104 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 4)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) շինարարական նյութեր՝ 281,156 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ.
2) շինարարական նյութեր՝ 268,840 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ:
 

Արխիվ

2024

2023